«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180.000 ռուսական ռուբլի:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:

Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ: