Մամուլ

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսու վարորդներն իրար են ծեծել

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսու վարորդներն իրար են ծեծել

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները մարտի 29-ի գիշերվա ժամը 2.50-ին օդանավակայանում ծառայություն իրականացնելիս դրսից վիճաբանության ձայներ լսելով՝ մոտեցել և տեսել են, որ երկու քաղաքացի սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցնում և փոխադարձ հարվածներ հասցնում միմյանց: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նրանք խուլիգանություն կատարելու կասկածի հիման վրա ձերբակալվել և տարվել են գծային բաժին, որտեղ պարզվել է վերջիններիս ինքնությունը: Երևանի բնակիչ 39-ամյա և Արմավիրի բնակիչ 42-ամյա տղամարդիկ՝ երկուսն էլ տաքսու վարորդ, կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Կիսվել նյութով