Զույգերին, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ, «Հայ» ասոցիացիան ֆինանսապես կաջակցի

Հայաստանում շատ զույգեր կան, որոնք, չնայած երեխան ունենալու մեծ ցանկությանը, չեն կարողանում: Նրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ՝ համապատասխան բուժում ստանալու համար: Այդ կապակցությամբ արտերկրում ստեղծվել է հիմնադրամ՝ «Հայ» ասոցիացիան, որը ֆինանսավորում է հայ զույգերին՝ երեխա ունենալու համար:

«Մեր կազմակերպությունը ոչ մի շահույթ չի հետապնդում։ Մեր նպատակն է աշխարհի բոլոր հայերով միանալ ու թեկուզ փոքր ներդրումներով օգնել հայ ընտանիքներին, Հայաստանում մեծացնել ծնելիությունը։ Նրանք ովքեր ցանկանում են երեխա ունենալ, բայց առողջական խնդիրներ ունեն և չունեն գումար դրանք լուծելու համար, հիմնադրամը տրամադրում է միջոցներ»,- ասաց «Հայ» հիմնադրամի համահիմնադիր անդամներից մեկը՝ Դավիթը:

«Ոչ ոքի առձեռն գումար չենք վճարում: Զույգը դիմում է հայկական բուժհաստատությանը, հերթագրվում։ Հերթը հասնելուց հետո հիմնադրամը գումարը փոխանցում է բուժհաստատությանը՝ բանկային տարբերակով, ինչից հետո էլ սկսվում է բուժումը:

Նման օրինակներ արդեն ունենք. արդյունքները նկատելի են»,- պարզաբանեց Դավիթը:  Մեր զրուցակիցը նշեց, որ հիմնադրամի անդամներից են դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, Սերժ Թանկյանը, Իվետա Մուկուչյանը և այլք:

Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո:

Աղբյուր՝ hayacq.am