Զորամասի հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Աչաջուր գյուղից էր. նա տան միակ որդին էր

Զորամասի հրդեհից զոհված Պավլիկ Աբազյանը Աչաջուր գյուղից էր. նա տան միակ որդին էր

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի հրդեհի հետևանքով մահացած Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Այս մասին Bavnews.am-ի հետ զրույցում պատմեց նրա ընկերներից։

Պավլիկ Աբազյանը 19 տարեկան էր, նա տան միակ որդին էր, իրենից մեծ քույր ունի՝ Մարիանան, նա վերջերս էր ամուսնացել։ Պավլիկը զորակոչվել էր բանակ 2022-ի ամռանը:

Մեզ հետ զրույցում ընկերը պատմեց, որ Պավլիկը կարատեով էր զբաղվում, սովորում էր Երևանում։

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։

Վաշտի կացարանում բռնկված հրդեհը 15 զինծառայողի կյանք է խլել: