Մամուլ

«Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա․ կասկածյալը դեպքի վայրից բիտայով հեռացել է

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ժամը 21։00-ի սահմաններում սպանություն է տեղի ունեցել Երևանոմ։ Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան ու տականքը, իրենից գոհ, նստում է ավտոմեքենան  և դիմում փախուստի։

Աղբյուրի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվեք էջում