Զոհվել են քառօրյա պատերազմի հերոսներից Արթուր Աղասյանն ու նրա եղբայրը

Զոհվել են քառօրյա պատերազմի հերոսներից Արթուր Աղասյանն ու նրա եղբայրը

Հայրենիքի սրբազան պաշտպանության գործում հերոսաբար անմահացել են «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր Արթուր Աղասյանը և նրա ժամկետային ծառայող եղբայրը՝ Արսենը, ծնված 2000թ.։ Այս մասին տեղեկանում ենք ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ Արթուր Աղասյանը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է։ Նրա շնորհիվ ծանր մարտի արդյունքում հակառակորդի «Յաշմա» հատուկ ջոկատայինները ջախջախվելով փախել էին դիրքից։

Արթուր Աղասյանն այդ ժամանակ Արցախի հյուսիսում` Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի ավագն էր։

19-ամյա Արթուրն իր սխրագործության համար պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: 2016թ. մայիսին նրան շնորհվել էր լեյտենանտի, իսկ 2018թ. մայիսին՝ ավագ լեյտենանտի զինվորական կոչում: