Մամուլ

Զոհված 19-ամյա Հրաչյան Երևանից էր․ տան միակ որդին էր (ֆոտո)

Զոհված 19-ամյա Հրաչյան Երևանից էր․ տան միակ որդին էր (ֆոտո)

Նախօրեին Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում  հրազենային վիրավորումից մահացած 19-ամյա Հրաչյա Սարուխանյանը Երեւանից էր, 1 տարի 2 ամսվա զինծառայող էր:

News.am-ի հետ զրույցում Հրաչյայի հայրը՝ Արա Սարուխանյանը հայտնեց, որ որդին Գորիսի զորամասերից մեկում էր ծառայում, ծառայությունն էլ նորմալ էր ընթանում:

«Հրաչյան խոհարարական էր ավարտել, հետո գնաց ծառայության, որ հետ գար, աշխատեր»,-ասաց նա:

Հրաչյան տան միակ որդին էր, ունի երկու քույր:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն:

Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով:

Եւս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կիսվել էջում