Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են

Զոհված զինվորն ապրում էր բազմազավակ ընտանիքում. Մովսեսի 2 եղբայրներն այս պահին բանակում են

Sputnik Արմենիան գրում է․ Մովսես Թադևոսյանի ընտանիքը սոցիալապես անապահով է` նպաստառու։ Ծնողների հետ այս պահին միայն նրա անչափահաս եղբայրն է։

Ամանորի օրը Վայոց Ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը բազմազավակ ընտանիքից էր (2 քույր, 4 եղբայր)։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը։

զինվորներ

Մովսեսն ինքը Սևանի բնակիչ էր։ Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10։50-ի սահմաններում, Վայոց Ձորում տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանը՝ գլխի մասում հրազենային վիրավորումով։

Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է զոհված զինծառայողի ծառայակիցը։

«Մովսեսի եղբայրներից մեկը պայմանագրային զինծառայող է, մյուսը` ժամկետային։ Երկու քույրերն ամուսնացած են, և այժմ ծնողների մոտ միայն նրանց անչափահաս եղբայրն է»,–ասաց Ղուկասյանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում