Զոհված զինվորների 40-45 տարեկան մայրերը դիմում են ինձ նորից տղա ունենալու նպատակով․ Վահե Տեր-Մինասյան

Զոհված զինվորների 40-45 տարեկան մայրերը դիմում են ինձ նորից տղա ունենալու նպատակով․ Վահե Տեր-Մինասյան

1in.am-ը գրում է․ Հայաստանը, որ գտնվում էր դեմոգրաֆիական խոր փոսի մեջ, պատերազմից հետո էլ ավելի լրջագույն խնդիրների ու մարտահրավերների առջև է կանգնել: Հետազոտության տվյալների համաձայն՝ 2020թ. նորակոչիկների թիվն ամենաքիչն էր, քանի որ 2001-2002 թթ. ծնելիությունը շատ ցածր է եղել:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Առողջապահության ազգային ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր-Մինասյանի հետ:

Տեր-Մինասյանը ֆեյսբուքայն իր էջում հետաքրքիր գրառում էր կատարել՝ առաջարկելով ոչ ստանդարտ լուծումներ: Պարզաբանելով իր առաջարկը՝ Տեր- Մինասյանը նշեց. «Գրառումս վերաբերում էր զոհված ընտանիքներում նորից երեխա ունենալու գաղափարին:

Դրանից հետո բավականին շատ, գրեթե ամեն օր այդպիսի ընտանիքներից զանգահարում են, գալիս են կոնսուլտացիաների, քննարկումների: Շատ ծանր է լսել մայրերին, ամեն ինչը նրանց հետ վերապրում ես:

Վահե Տեր-Մինասյան

Նրանք ֆանտաստիկ ուժեղ մարդիկ են: Պատկերացրեք՝ կին, որը մի քանի ամիս առաջ 18-20 տարեկան երեխա է կորցրել և գալիս ու ասում է՝ ես ուզում եմ, որ իմ երեխան նորից ծնվի: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել այդ կանանց, որ վիշտն ու ցավը հոգու մեջ պահած, խաղաղ՝ իրենց որոշումն արդեն ունեն»:

Նորից տղա ունենալու ցանկություն հայտնող որդեկորույս մայրերը 40-45 տարեկան են: «Կանանց համար ռեպրոդուկտիվ տարիք է համարվում մինչև 35 տարեկանը, բայց բժշկության այսօրվա հնարավորություններով հնարավոր է «խաբել բնությանը»,- նշեց Տեր-Մինասյանը՝ ներկայացնելով այդ տարիքում մայրանալու մի քանի տարբերակ:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում