Զոհված զինծառայողներից մեկը Լավրենտն է՝ «Բերդ» պարային անսամբլից (ֆոտո)

Զոհված զինծառայողներից մեկը Լավրենտն է՝ «Բերդ» պարային անսամբլից (ֆոտո)

 «Բերդ» պարային անսամբլը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կրկին ցավալի ու անդառնալի կորուստ ունեցանք: «Բերդ» պարային անսամբլի պարսպից մի նախշուն քար պակասեց, մի հրաշալի պարող, լուսավոր մի երիտասարդ ու Հայրենիքի պաշտպան: Նրա տեղը «Բերդ» անսամբլի պարողների շարքում թափուր մնաց:

Սակայն քեզ սիրով կհիշեն բոլորը, սիրելի Լավրենտի, երբ ամեն անգամ «Բերդը» բեմ բարձրանա:

Նշենք, որ Լավրենտը 44 օրյա պատերազմի Հերոս Լևոն Խաչատրյանի քրոջ որդին է։