Մամուլ

Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց եղել. փաստաբան

Զոհված զինծառայողի կալանավորված քույրը խցում վատացել և ուշագնաց եղել. փաստաբան

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է Տաթևիկ Վիրաբյանի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։

Բժշկական միջամտությամբ Տաթևի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։

Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։

Դիմել ենք նաև ՄԻՊ-ի արագ արձագանքմանը և ստացել անհրաժեշտ միջամտություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տաթևիկ Վիրաբյանը կալանավորվել է սեպտեմբերի 24-ին բռնության կոչեր հնչեցնելու համար։

Կիսվել նյութով