Զոդի կամրջի մոտ տեղի ունեցած վթարից տուժած 20-ամյա աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է

Արարատի մարզում՝ Զոդի կամրջի մոտ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած, Երեւանի Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն տեղափոխված երեք քաղաքացիների վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:

Նա նշեց, որ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը գտնվում է ծայրահեղ ծանր, իսկ 28-ամյա Գագիկ Ղուկասյանը եւ 35-ամյա Ռուզան Հակոբյանը ծանր վիճակում:

Նշենք, որ 20-ամյա Ծաղիկը երեկ վիրահատվել է: