Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ. Տիգրան Արզաքանցյան

Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ. Տիգրան Արզաքանցյան

A1plus.am-ը գրում է․ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը  2021թ ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանին մեղավոր ճանաչեց կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար  եւ դատապարտեց 350.000 դրամ տուգանքի։

Ըստ մեղադրանքի’ նա Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել  կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ սովորել է ՌԴ ինստիտուտում։

Այս փաստաթղթով Տիգրան Արզաքանցյանը  կարողացել է տեղեկանք ձեռք բերել, որ վերջինս 4 տարում ՀՀ-ում է բնակվել եւ ներկայացրել է ԿԸՀ։

«Զղջում եմ իմ արածի համար, չեմ ցանկանում ցուցմունք տալ»,- ասաց Տիգրան Արզաքանցյանը։

Նա միաժամանակ չցանկացավ դատախազի որեւէ  հարցի պատասխանել։