Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում․ Ստեփան Դանիելյան

Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում․ Ստեփան Դանիելյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Որքան հասկանում եմ, հեղափոխությունը բանակ է հասել, նոր սերունդը՝ զինվորները, հին սերնդից՝ պաներից, իշխանությունն իրենց ձեռքն է վերցնում։

Կատարվում է այն, ինչը պետք է կատարվեր։ Կառավարության դուռը ժողովրդի դուռն է, զորամասերն էլ զինվորների տունն է։

Մնում է զինվորներից հեղափոխության կոմիսարներ ընտրել, որ պաներին հսկեն։

Զինվորները նույնպես հեղափոխություն են արել, զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին ու ոչ ոք չի պատժվել։ Հիմա այդ ամենի հետևանքն ենք քաղում»: