«Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ». Թևան Պողոսյան

«Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ». Թևան Պողոսյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները». Թևան Պողոսյան

«Զինվորին միասնական թիկունք է պետք. սահմանի անդորրը չես երաշխավորի, երբ տանը խաղաղ չէ։ Իսկ դա առանց սիրո ու հանդուրժողականության չես անի, առանց իրար ցավ զգալու չես անի։

Իսկ դա առանց ապագայի մասին երազանքի չի լինում, առանց իրար հետ միասին ապրել սովորելու չի լինում։ Դա սկսվում է մեղքն ու մեղավորությունը նախ ինքդ քո, ոչ թե կողքինի մեջ փնտրելով, որ այլոց մեղադրելով խնդրից խուսափես։

Փոփոխությունը պիտի սկսես քեզնից, որ փոխվելով սկսես օգնել կողքինին փոխվել։

Մնացած բոլոր դեպքերում ցավը չի պակասելու, միայն ավելանալու է։ Ինչպես որ այսօր է։ Ու ես գիտեմ, այսօրվա մեղավորը ես եմ, հենց ես…

Հ.Գ. վստահ եմ` եղել են վարտիքի թեմայի շուրջ պատկան օղակների ուշադրությունը հրավիրողներ, բայց ցավն այն է, որ իրական պատճառը ոչ թե վարտիքներն են, այլ խորքային այլ անարդարությունները»: