«Զինվորը մրցակցությունից դուրս է միշտ, մի էժանացրեք նրանց դերը ու լավ կլիներ հարգել սովորեք» Մարինա Թագակչյան

Վերջերս երգահան Մարինա Թագակչյանը ներկայացրել էր մի նոր տեսահոլովակ, իր հեղինակային՝  «Զինվոր ես» երգի հիման վրա։ Տեսահոլովակն ու երգը, որը մի պատմություն է կարծես փոքրիկ ֆիլմի տեսքով՝ մեկ անգամ լսելուց և տեսնելուց հետո, հավերժ կտպավորվի ձեր հիշողության մեջ։

Մարինան իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի գրառում, որտեղ նշում է, որ այս երգը չի գրվել ինչ որ մեկի հետ մրցակցելու համար, կամ որևէ բան պացուցելու համար։ Այն գրվել է իր՝ զինվորի հանդեպ ունեցած մեծ հարգանքից ելնելով։

«Վարկանիշի հետևից վազող մի շարք անգրագետ կայքեր կան, որոնք կարծում են, որ այս կամ այն երգը գեղեցկության մրցույթի պես կարող է մրցել մեկ ուրիշի հետ։ Ես աշխատանքներ չեմ անում, որ մրցեմ օրինակ Սպիտակցի Հայկոյի հետ, ինչպես մի տգետ (խուժան)կայքերից մեկն է դա անում։ Զինվորը մրցակցությունից դուրս է, ՄԻՇՏ, մի էժանացրեք նրանց դերը ու լավ կլիներ հարգել սովորեք։YAXQ…! Հ.Գ. Տեսնես ՞համեմատում են իրանց պապան ա լավ ,թե հարևանի»

Եվ բարձրաձայնել է իր երկու երազանքների մասին, որոնք՝ ըստ Մարինայի, այդպես էլ անկատար են մնացել․

«Երկու երազանքս մնացին անկատար…մեկ ՝տղա ունենալու ,մեկ ՝մի թուրք սատկացնելու….»

Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակը․․․