Մամուլ

Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի կրակոցից․ մանրամասներ

Զինվորը կյանքից զրկվել է ծառայակցի կրակոցից․ մանրամասներ

Armlur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ըստ նախնական վարկածի՝ զինվորը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից։ Այս պահին իրավապահները դեպքի վայրում են ու պարզում են համգամանքները։

Ըստ նախնական վարկածի՝ երկու զինվորները որեւէ տարաձայնություն կամ խնդիր չեն ունեցել միմյանց մեջ ու ըստ նախնական վարկածի՝ կրակոցն անզգուշության հետեւանք է եղել, ինչն էլ ճակատագրական է եղել Ավագ Զաքարյանի համար։

Ավագ Զաքարյան

Նշենք, որ փետրվարի 24-ին՝ ժամը 17:55-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում (նախնական տվյալներով` հրազենային վիրավորման հետևանքով) մահացել է ՊՆ N զորամասի զինծառայող Ավագ Դանիելի Զաքարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն,- ասված է հաղորդագրությունում:

Կիսվել նյութով