Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է. ևս մեկ անձ կալանավորվել է

Զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան գործով ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է. ևս մեկ անձ կալանավորվել է

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նշենք, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը։ Նշենք, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է ևս մեկ անձ։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։