Զինծառայողներ տեղափոխող բեռնատարի վթարից զոհված Դավիթը Ներքին Բազմաբերդից էր (լուսանկարներ)

Որոտան–Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհված 20–ամյա զինծառայող Դավիթ Մելքոնյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր. զորացրվելու էր այս ձմռանը։ Ներքին Բազմաբերդի համայնքի ղեկավար Խաչատուր Նորեյանը հայտնեց, որ Դավիթը երկու եղբայր ունի, որոնցից մեկը ծառայում է Մատաղիսում։

«Հայրը հիմնականում արտագնա աշխատանքով է զբաղվում, երեք որդիներից մեկը ծառայել՝ վերադարձել է, մյուսը՝ Մատաղիսում է ծառայում՝ կարատեի Հայաստանի չեմպիոն է, Դավիթն էլ խելոք՝ սովորող տղա էր»,–ասաց նա։

Աղբյուր՝ NEWS.am