Զինծառայողը վիճաբանել է համածառայակցի հետ․ մանրամասներ դիրքում զինծառայողի սպանությունից

Զինծառայողը վիճաբանել է համածառայակցի հետ․ մանրամասներ դիրքում զինծառայողի սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ պահեստազորային շարքային զինծառայողի կողմից ծառայակցի սպանության և իր առողջությանը վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են  ՀՀ Քննչական կոմիտեից:

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 2022թ․ հոկտեմբերի 29-ին, ըստ նախնական տվյալների, պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել է համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ, որի ընթացքում ինքնաձիգից կրակահերթ է արձակել և վերջինիս գլխի շրջանում պատճառել մահացու հրազենային վնասվածք, որից հետո կրակել է նաև իր ոտքին` պատճառելով հրազենային վիրավորում:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 528-րդ հոդվածի 1-ին մասով։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: