Զիդանը վթարի ենթարկվելուց հետո սելֆի է արել մյուս մեքենայի վարորդի հետ

Զիդանը վթարի ենթարկվելուց հետո սելֆի է արել մյուս մեքենայի վարորդի հետ

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մարզաբազայում ավտովթարի է ենթարկվել:

Նա պատահաբար մեքենայով խփել է ակումբի աշխատակիցներից մեկի մեքենային:

Զիդանն ու մյուս մեքենայի վարորդը որոշել են ապպա թղթաբանական հարցերը լուծել հեռախոսազանգերի միջոցով, բայց հասցրել են այդ ընթացքում սելֆի անել:

«Ես միանգամից ճանաչեցի Զիդանին ու նրանից խնդրեցի սելֆի անել, քանի որ հետո ոչ ոք չէր հավատա, որ հարվածել եմ Զիդանի մեքենային», – ասել է վարորդը: