«Զելենսկին ճակատագրական սխալ գործեց». Զ. Հովհաննիսյան

«Զելենսկին ճակատագրական սխալ գործեց». Զ. Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զելենսկին ճակատագրական սխալ գործեց՝ համագործակցելով Թուրքիայի հետ և մի կողմ դնելով ժողովրդավարական և մարդու իրավունքների արժեքները։ Շատ ծանր է այս պայմանագիրը արժենալու՝ փաստացի հարվածելով Ուկրաինայի զարգացմանը»։

զելենսկի էրդողան

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքմանն առնչվող բանակցությունները «ուղիղ եզրագծին» են։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ երկրի հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին: