Զգուշացում վարորդներին․ Լարսը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

Ճանապարհներին խցանումներ չառաջացնելու, ավելորդ կուտակումներից և վթարներց խուսափելու համար խորհուրդ է տրվում առհասարակ չգնալ այդ ուղղությամբ և սպասել ճանապարհների բացմանը։

Լիանա Մարտիրոսյան