Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է

Երևան-Գյումրի մարդատար գնացքը վրաերթի է ենթարկել գնացքի գծերի վրա հայտնված կնոջը, վերջինս տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Արամ Ղարիբյանը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ երկաթգծի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Նա կլինի մոտ 55-60 տարեկան։ Օպերատիվորեն ժամանել են նաև Գյումրու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են կնոջ մահը։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են գնացքավարի և մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, Shamshyan.com-ի թղթակցին ասում էին.

«Մի պահ տեսանք, որ այդ կինը վազելով գնաց երկաթգծի վրա, ու մարդատար գնացքը եկավ, սակայն այդ կինը, չգիտենք, ինչու, փորձ չարեց գծերից դուրս գալ, դե գնացքավարն էլ չէր կարող արգելակել»։