Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենան շրջվել է․ վարորդն ու ուղևորը մահացել են

Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենան շրջվել է․ վարորդն ու ուղևորը մահացել են

Հունվարի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 30-րդ կմ-ին, «Մերսեդես» ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել։

Վարորդը՝ 44-ամյա Ալբերտ Նիկոլյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ 65-ամյա Լևիկ Մովսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Նախապատրաստվում են նյութեր: