Մամուլ

Երևանում 39-ամյա Եվան դիմել է ոստիկանություն, որ վիճաբանության ժամանակ իր ծանոթ 36-ամյա Ադամը խնձորով հարվածել է իր ոտքին

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 1-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին փաստաթղթեր են փոխանցվել ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 26-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ 39-ամյա Եվա Կ.-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել իր ծանոթ Ադամ Հ.-ի հետ, ով վիճաբանության ժամանակ խնձորով հարվածել է իր ոտիքն, ինչի հետևանքով էլ իրեն պատճառվել է ֆիզիկական ցավ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել էջում