Երևանում 33-ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ և ինքնահրկիզման փորձ կատարել

Երևանում 33-ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ և ինքնահրկիզման փորձ կատարել

Այսօր Երևանում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզում կատարել և այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկությունը հայտնում է քննչական կոմիտեն։

Նշվում է, որ ոստիկանությունը այսօր, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ 33-ամյա տղամարդը մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ Եռաբլուր տանող ճանապարհի մոտից այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել։

«Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել»,–ասված է հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի` ինքնասպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։