Երևանում 31-ամյա մայրը նորածին երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը

Երևանում 31-ամյա մայրը նորածին երեխային փաթեթավորել է պոլիէթիլենային տոպրակի մեջ և գցել աղբարկղը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 29-ին, զարհուրելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «արգանդի արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Նավասարդյանի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Խաչատուրյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնի պետ Հակոբ Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 31-ամյա Արմինե Հ-ն է, ով նույն օրը, ժամը 16։00-ի սահմաններում Երևանում գտնվող իր աշխատավայրում ծննդաբերել է, ապա երեխային փաթեթավորելով պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել է աղբարկղը։