Երևանում 23-ամյա վարորդը NIVA-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Երևանում 23-ամյա վարորդը NIVA-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Ավետիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 06 VP 066 համարանիշի ավտոմեքենայով Վ․ Փափազյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 79-ամյա Արսեն Խաչատրյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։