Մամուլ

Երևանում վթարի է ենթարկվել «Ժողինստիտուտի» ռեկտորը

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է վարորդների և վիրավորի ինքնությունը:

«Honda»-ն վարել է Երևանի բնակիչ 43-ամյա Արմեն Գրիգորյանը, իսկ «Mercedes»-ը վարել է Երևանի բնակիչ 26-ամյա Ալիկ Մկրտչյանը:

Վթարի հետևանքով Ա. Գրիգորյանը, ում առաջինը օգնության է հասել «Mercedes»-ի վարորդը և քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց:

Ա. Գրիգորյանը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ժողովրդին հայտնի՝ «Ժողինստիտուտի» ռեկտորն է և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է նա, ով բախվել է «Mercedes»-ի հետնամասին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կար 1 վիրավոր, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկներին՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ասում էին, որ վիրավորները 2-ն են եղել։

Կիսվեք էջում