Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 2 ուսուցչուհու

Shamshyan.com-ը գրում է․ Հուլիսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Կամո Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 82 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Մարիաննա Հարությունյանին և 34-ամյա Լիզա Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդ Կ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորներն աշխատում են Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։

Աղբյուր՝ shamshyan.com

Մեկնաբանել
Loading...