Երևանում պարեկները Երևանյան լճի մոտ իրականացրել են «Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան

Երևանում պարեկները Երևանյան լճի մոտ իրականացրել են «Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիան

Shamshyan.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, տաք հետքերով բացահայտել են ավտոմեքենայի առևանգման դեպք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ժամը 18:10-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ, 61-ամյա Սերոբ Հ.-ն, ով հայտնել է, որ Մասիս քաղաքի Շիրազի փողոցից անհայտ անձը փախցրել է իր կողմից վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան:

Մինչ դեպքի վայր ժամանած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, կատարվածի մասին զրուցում էին տուժածի հետ, Երևանում պարեկները ժամը 18:30-ի սահմաններում, Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում նկատում են նշված ավտոմեքենան և տեղում պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ իրականացվում է «Իջիր ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» օպերացիա:

Նշված ավտոմեքենան առևանգելու կասկածանքով Մասիսի ոստիկանություն է բերման ենթարկվում Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Դավիթ Տերտերյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենան շահագործվում է որպես տաքսի, կցագրված է եղել Սերոբ Հ.-ին, ավտոմեքենան էլ հաշվառված է «Սիգմա» տաքսի ծառայության հաշվեկշռում: