Երևանում նորապսակները մասնակցել են քվեարկության․ ընտրատեղամասում տոն էր (Լուսանկարներ)

Երևանում նորապսակ զույգը մասնակցել է Հայաստանի պատմության մեջ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվերարկության։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գարիկ Գալիկյանը։

Նա տեղադրել է նորապսակների լուսանկարները, որոնք արվել են ընտրատեղամասում և կից կատարել հետևյալ գրառումը․

«Մարդ պետքա սենց քավոր լինի, որ հարսին եկեղեցուց տանի ուղիղ ընտրատեղամաս ընտրության»,- գրել է նա։