Երևանում հերթական անգամ ծեծի են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը

Երևանում հերթական անգամ ծեծի են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ շտապօգնության թիվ 18 բրիգադը կանչով մեկնել է «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկը, որտեղ հիվանդի հարազատի կողմից ծեծի են ենթարկվել բժիշկն ու վարորդը։

Վերջիններս հարվածներ են ստացել մետաղե ձողով՝ գլխի և մեջքի հատվածներում։ Բժիշկն ու վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Այս պահին ոստիկանության կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբերը պարզում են դեպքի հանգամանքներն ու բժշկի և վարորդի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկում են անհաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ծեծի ենթարկած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։