Երևանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց տոնելու Վարդավառը (ֆոտո)

Երևանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց տոնելու Վարդավառը (ֆոտո)

Երևանի տարբեր հատվածներում տոնը նշող փոքրերին ու մեծերին են միացել նաև Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ հիմնարկի 30 ջրցանները, — այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետրանը և կից հրապարակել լուսանկարներ:

Հայ Առաքելական եկեղեցու օրացույցով այսօր տարվա հինգ տաղավար տոներից մեկն է՝ Քրիստոսի պայծառակերպության օրը, ժողովրդական լեզվով՝ Վարդավառը։

Երևանի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Երևանի տարբեր հատվածներից՝ ներկայացնելով, թե ինչպես են քաղաքացիները նշում Վարդավառի տոնը: