Երևանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդին տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

Shamshyan.com-ի փոխանցմամբ այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով շտապօգնության մեջ գտնվող ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվող հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Մենք կանգնած էինք խաչմերուկում, երբ Ծերեթելիից լսեցինք շտապօգնության ձայնը: Մոտենալով Չեխով խաչմերուկ, տեսանք, որ շտապօգնությունը ոչ միայն ձայնային, ալլ նաև լուսային ազդանշաններն է միացրել ու եթե Opel-ը ուշադիր լիներ, մանավանդ, որ գլխավոր ճանապարհը սկոռիինն էր ու լսեր սիրենայի ձենը, ապա էս վթարը չէր լինի»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օրեր առաջ նշված խաչմերուկում տեղի էր ունեցել ավտովթար՝ Թալինի շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

ավտովթար
ավտովթար opel

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում