Երևանում «Լֆիկ Սամոյի» ազգականը Bentley-ով բախվել է Lexus-ին ու Opel-ին (ֆոտո)

Երևանում «Լֆիկ Սամոյի» ազգականը Bentley-ով բախվել է Lexus-ին ու Opel-ին (ֆոտո)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Bentley մակնիշի 60 QQ 006 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան–Մոսկովյան փողոցների խաչմերուկում բախվել է Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ն էլ առաջ է ընթացել և բախվել Nissan մակնիշի ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Bentley-ի վարորդը, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանի եղբոր որդին է՝ Մալաթիայի նախկին թաղապետ Արտակ Ալեքսանյանը: Bentley-ն էլ հաշվառված է նրա անվամբ: