Երևանում ԻԻՀ դեսպանությունը՝ Իրանում 160 հայ զինվորի գտնվելու լուրերի մասին

Երևանում ԻԻՀ դեսպանությունը՝ Իրանում 160 հայ զինվորի գտնվելու լուրերի մասին

Երևանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարել է, որ Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին հայկական ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում հայկական որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր և իրանական կողմը նրանց վերադաձնելու համար նախապայմաններ է ներկայացրել։