Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը

Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը Արցախի պողոտայի 1/121 հասցեում գտնվող «ՎիվաՍել»-ի գրասենյակի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, կոտրել ապակիներն ու գրասենյակի ցուցափեղկերի ապակիները և այնտեղից գողացել մոտ 17 հատ բջջային հեռախոսների նմանվող պլաստմասե օրինակներ:

Դեպք վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: