Երևանում ԵԿՄ Շենգավիթի բաժանմունքի աշխատակիցը Niva-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երևանում ԵԿՄ Շենգավիթի բաժանմունքի աշխատակիցը Niva-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Արմեն Ս.-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 11/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 52-ամյա Արմինե Ս.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղախելը, առաջին բուժօգությունն են ցուցաբերել:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Արմեն Ս.-ն ոստիկաննեին ներկայացրել է որ ինքը Երկրապահ կամավորականների միության Շենգավիթի բաժանմունքի վաշտի հրամանատարն է: