Երևանում ավտովթարի ենթարկվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

Երևանում ավտովթարի ենթարկվել ՀՀ-ում Իտալիայի դեսպանը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 18-ին ավտովթարի հետևանքով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնդ Ռիսոնը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Բեյրութ և Գրիգոր Լուսավորչ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ Արման Ս-ի վարած Mercedes մակնիշի և Արմեն Գ-ի վարած Audi մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով է Audi-ի ուղևոր Ալֆոնդ Ռիսոնը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։

Վթարի փաստով ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Audi-ի վրա եղել են դիվանագիտական համարանիշներ։