Երևանում ավտոմեքենայի տեխզննում չունենալու պատճառով կին պարեկի են ծեծել

Երևանում ավտոմեքենայի տեխզննում չունենալու պատճառով կին պարեկի են ծեծել

Երեկ Երևանում կին պարեկի են ծեծել։ Դեպքը տեղի է ունեցել, երբ Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկներն ավտոմեքենայի տեխզննում չունենալու պատճառով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։

Պարեկները վարորդից պահանջել են՝ ներկայացնել վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայից 2 տղամարդ է դուրս եկել ու հայհոյանքներ հնչեցրել պարեկների հասցեին։ Նրանցից մեկը հարվածներ է հասցրել երիտասարդ կին պարեկին և խոչընդոտել պարեկների օրինական գործողություններին։ 

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ մեկ անձ ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն։