«Երևանն օրեցօր էկոլոգիական ու սոցիալական աղետի մեջ է մտնում». Արա Արայան

«Երևանն օրեցօր էկոլոգիական ու սոցիալական աղետի մեջ է մտնում». Արա Արայան

Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորակառույց շենքերի շինարարության գովազդներով ողողված է հայկական ֆեյսբուկը: Մեկը մյուսից մեծ ու անճոռնի: Հանրապետության շինարարական ”բումը” միայն Երևանում է:

Ո՞վ է այս շենքերի շինթույլտվությունները տալիս, մեր երկրում ընդհանրապես քաղաքաշինական զարգացման ստրատեգիա կա՞: Մեր փոքրիկ երկիրը փոքր բնակչություն ունի, բայց բնակեցման խտությունը շատ ցածր է, դա երևում է անզեն աչքով:

Երևանից դուրս մարզերը կիսադատարկ վիճակում են: Երևանը օրեցօր էկոլոգիական ու սոցիալական աղետի մեջ է մտնում, սա ոչ ոք չի՞ նկատում: Երևանում օդ չկա, ճանապարհային ու կոմունիկացիոն այլ ինֆրաստրուկտուրաներ չկան, կանաչ գոտիներ չկան, քաղաքը հայ հայ է կտրաքվի այս ճնշումից:

Բայց աջ ու ձախ կառուցվում են բազմահարկ ու անճոռնի շենքերը, իրար քիթ մտած և կարևորը ”Արարատի տեսարանով”:

Ժողովուրդն էլ գովազդների տակ + է, որ դնում է: Ինչո՞վ են առնում այդ բնակարանները, ինչպե՞ս են փակվելու վարկերը և ամենա կարևորը, ինչպե՞ս են իրար քիթ մտած ապրելու այդ մրջնանոցներում:

Աշխարհի ցանկացած երկրում շենքերի այդ տեսակը հիմնականում սոցիալական բնակֆոնդ է, պետությունները դրանք կառուցում են անապահով խավի համար, մեզ մոտ դրանք շփոթում են էլիտար երկնաքերերի հետ:

Բայց իրականում այս մրջնանոցները ապագայում դառնալու են ”տրուշոբաներ”, մարդիկ շատ արագ հասկանալու են, որ այս ”կոմունալկաներում” ապրել հնարավոր չէ և սկսելու են փախնել ուր հնարավոր է, վերադառնալու են հայրենի գյուղեր:

Իսկ անճոռնի շենքերը այդպես էլ մնալու են, ինչպես մնացել է սովետական անճոռնի բնակֆոնդը: Երևանում և երկրի մյուս քաղաքներում նախ և առաջ պետք է քանդվեին սովետական բազմահարկ ու վաղուց վթարային վիճակում գտնվող շենքերը, նրանց փոխարեն պետք է կառուցվեին նորերը:

Կասեն դա թանկ է, բիզնեսին ձեռնտու չէ, հետո՞: Ուրեմն գիտակցաբար պռոբլեմի վրա ավելացնենք ավելի մե՞ծ պռոբլեմբեր: Էլ չեմ խոսում երկիր ”համաչափ” զարգացման մասին, մենք 30 տարի է վերածվել ենք քաղաք պետության, Երևանն է պետությունը:

Մի քանի անգամ ասել եմ, Երևանը այն քիչ քաղաքներից է, որտեղ ոչ մի դիրքից ու ռակուրսից գեղեցիկ ֆոտո անել չի ստացվում, բարձունքից անկանոն տգեղություն է, ներքևից ասֆալտ ու կիսասովետական սյուռեալիզմ: Սա պետության վարած տգետ քաղաքականության հետևանքն է:

Հիմա հաստատ ոմանք կկարդան, մատները կտնկեն, կվրդովվեն, կասեն ամեն ինչ քննադատում է:

Մենք ”մի փոր հացը մի հոր հացի հետ փոխող” սոցիում ենք, մեր մենթալիթետում բացակայում է ստրատեգիական մտածելակերպը, նույնիսկ 10-20 էլ չասեմ 30-50 տարի առաջ պլանավորելու ունակություն չունենք, այսօրն է, աչքը տեսավ, փորը զգաց, ուրեմն ամեն ինչ լավ է:

Թե իրականում ինչ կստանան սերունդները, դա հեչ: Այդպես է բոլոր ոլորտներում: Այդ փնթիության ու հանցավոր անտարբերության դիմաց վճարում են գալիք սերունդները: Երբ դեռ մի քանի տարի առաջ տարբեր հարցերի վերաբերյալ նմանատիպ մոտեցումների մասին էի խոսում, կրկին նույն արձագանքն էր:

Թեկուզ բարձրաձայն չէին արտահայտվում, բայց դեմքներին գրված էր, ”լավ էլի, հերիք է քննադատես, ամեն ինչ նորմալ է”: Կերա՞ք:

Այս շինարարական ”բումի” մասին դեռ հիշելու ենք:

Եվս մեկ անգամ կրկնեմ, բիզնեսը, շինարարներն ու բանկերը այս ամենում ՈՉ ՄԻ ՄԵՂՔ ՉՈՒՆԵՆ: Բիզնեսը ջրի պես գտնում է իր հունը, իսկ հունը որոշում է ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իշխանությունը:

Սա էլ հո ”Ղարաբաղի հարց” չէ, չնայած մեր երկրում ցանկացած հարց ”Ղարաբաղի հարց” է: Նույն ստրատեգիան, նույն անգործությունն ու փնթի գործելավոճն է: Քաղաքաշինության հարցում նույնպես ”ռուսմետ” ենք, շարժվում ենք ռուսական ոճով:

Ռուսաստանը աշխարհի ամենա մեծ տարածքով երկիրն է, շա՜տ նոսր բնակեցված, բայց անճոռնի մրջանանոցներից բացի այլ բան չեն կառուցվում երկրի քաղաքներում:

Հիմա կտրիճ դարձած Մեդվեդևը երբ նախագահ էր, գնացել էր Ամերիկա ու զարմացած էր ”одноэтажная Америка” ից, թե ինչպե՞ս է, որ ԱՄՆ այսքան մեծ տարածք ունի, բայց հիմնականում ցածրահարկ տների մեջ են ապրում ամերիկացիները: Որոշել էր Ռուսաստանում նույնպես խթանել այդ տենդենցը, չստացվեց Դիմոնի մոտ, խեղճը ստիչված դարձավ ռազմատենչ…

Այդպես էլ չհասկացան, որ ԱԶԱՏ մարդիկ միշտ նախընտրել ու նախընտրելու են առանձնատները:

Կամ որևե մեկ Եվրոպայում տեսե՞լ է նման անճոռնի մրջնանոցներ, այն էլ խիտ բնակեցված Արևմտյան Եվրոպայում»: