Երևանի քաղաքապետարանում շարունակվում են պարգևատրումները. վճարվել է 56 մլն․ դրամ

Երևանի քաղաքապետարանում շարունակվում են պարգևատրումները։ Հրապարակվել է 2019 թվականի երկրորդ եռամսյակում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և Երեւանի վարչական շրջանների ղեկավարներին պարգևատրման ցուցակը։

Այսպես քաղաքապետի տեղակալները պարգևատրվել են 965 հազար դրամով։ 840 հազարական դրամներով պարգևատրվել են նաև վարչական շրջանների ղեկավարները։

Քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր պարգևատրումը կազմել է 56,319,500 դրամ։