Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել (Տեսանյութ)

Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել (Տեսանյութ)

«Սպուտնիկ Արմենիան» գրում է․ Երևանի փողոցներում ուղտեր են հայտնվել։ Անապատային կենդանիներին ֆիքսել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, մետրոյի «Գործարանային» կայարանի հարակից տարածքում։ Դրանք երկուսն են։ Նրանց ուղեկցում է մեկ տղամարդ։

Երևանի փողոցներում շրջող ուղտերը հավանաբար այն նույն կենդանիներն են, որոնց շուրջ 1 ամիս առաջ նկատել էին Մեղրի քաղաքում։ Ըստ երևույթին, Իրանի հետ սահմանից մինչ Հայաստանի մայրաքաղաք հասնելու համար ուղտերից 1 ամիս է պահանջվել։

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին, ֆեյսբուք սոցիալական ցանցի հայկական տիրույթում տարածվել էր Մեղրիի փողոցներով շրջող ուղտերի տեսանյութը, որը մեծ տարածում ու բուռն արձագանք էր ստացել օգտատերերի շրջանում։

Տեսանյութը ստորև