Երևանի տներից մեկի հողատարածքում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Երևանի տներից մեկի հողատարածքում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Մայիսի 26-ին, ժամը 14։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 27/1 հողատարածքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք։