Երևանի հագուստի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Երևանի հագուստի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 7-ին, ժամը 10:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Գր․Լուսավորիչ 12 հասցեում գտնվող հագուստի խանութում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 12։21-ին, մարվել՝ 12։33-ին։ Մոտ 100 քմ տարածքում այրվել է հագուստ։

Տեսանյութը ստորև