Երևանի կենտրոնում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Երևանի կենտրոնում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Այս պահին նշված հատվածում երթևեկությունը միակողմանի է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: