Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում․ նախատեսվում է գերիների վերադարձ

Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում․ նախատեսվում է գերիների վերադարձ

Արցախի ԱԻ նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Բորիս Ավագյանը ParaTV-ի հետ զրույցում հաստատել է, որ այս պահին Ադրբեջանից Հայաստան է վերադառնում 3 գերի՝

Ռոբերտ Վարդանյան,
Սամվել Շուխյան,
Սեյրան Թամրազյան։

Նշենք, որ Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվում։

Պաշտոնական Բաքուն դեռևս չի հաստատում տեղեկությունը, բայց ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրդովի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Ադրբեջանում: