Երուսաղեմում շենքերի պատուհաններին ամրացված ՀՀ և Արցախի դրոշներով բնակիչները աջակցություն են հայտնել հայերին

Երուսաղեմում շենքերի պատուհաններին ամրացված ՀՀ և Արցախի դրոշներով բնակիչները աջակցություն են հայտնել հայերին

Երուսաղեմի Հին քաղաքի շենքերի մեկի պատուհաններից ծածանվում են Հայաստանի և Արցախի դրոշները: Իսրայելական TPS լրատվական գործակալությունը տրամադրել է Էրլոն Զաբաթանիի հեղինակած լուսանկարները:

երուսաղեմ աջակցություն

Արցախի հետ շփման գծի երկայնքով և բնակավայրերի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից ոտնձգություն է սկսել՝ Թուրքիայի և Սիրիայից բերված վարձկանների ներգրավվածությամբ՝ կիրառելով ողջ զինանոցը:

Կան փաստեր խաղաղ բնակչության դեմ իսրայելական արտադրության ԱԹՍ-ների կիրառման մասին: Իսրայելցի մտավորականները դատապարտել են իրենց իշխանությունների այդ քայլը՝ պահանջելով դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: